Նարեկ Մկրտչյանն ու Փաթ Հարրիգանը քննարկել են Հայաստանի ու ԱՄՆ միջև էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ Փաթ Հարրիգանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները։
Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել նաև գիտակրթական ոլորտում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։