Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը նշանավորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ Գործարար կապերի ֆրանկոֆոնիայի ֆորումի հետ համատեղ, դեսպանությունում կազմակերպել է «Հայաստան-Ֆրանսիա» տնտեսական հանդիպում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը մասնակցել են ֆրանսիական տնտեսական ու գործարար շրջանակների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Գործարար կապերի ֆրանկոֆոնիայի ֆորումի նախագահ, «BRED Banque Populaire» ֆրանսիական բանկի վարչական խորհրդի նախագահ Ստեվ Ժանտիլին։ Այնուհետ զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակը։ 

«Դեսպանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, որով  նշանավորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ընդգծել է, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական  ապաշրջափակումը՝ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանան տնտեսական աճի և կայունության համար»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին ու զարգացման միտումներին, Հայաստանի տնտեսության առաջատար ուղղություններին, Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններին։ 

Դեսպան Արման Խաչատրյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության, մասնավորապես՝ ռազմավարական նշանակություն ունեցող համատեղ ծրագրերի, Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների գործունեության, երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ինչպես նաև գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։ 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ դեսպանն առանձնացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող  Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացումը, ինչպես նաև անդրադարձել Կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությանը, անդամ երկրների հետ տնտեսական կապերին։ 

Դեսպանության փոխանցմամբ՝ ելույթներ են ունեցել նաև տնտեսագիտության ու ֆինանսների հարցերով խորհրդատու Նելլի Սարկիսյանը և Ֆրանսիայում Արդշինբանկի ներկայացուցիչ Գեորգի Հարությունյանը։ Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսներին։

 

Հայերեն Español Français Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը