Իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջազգային օրվան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջազգային օրվան:

Ծրագիրն անցկացվել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և նպատակ ունի Գեղարքունիքի մարզի երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը, խթանել մշակութային և բնապահպանական կրթությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագրին մասնակցել են երիտասարդներ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների 10 բնակավայրից (Սևան, Լճաշեն, Լիճք, Վարդենիկ, Ճամբարակ, Ծովակ, Կուտական, Գավառ, Գանձակ, Սարուխան), որոնք ներգրավվել են բազմաբնույթ մշակութային միջոցառումներում:

Ծրագիրը հագեցած էր տեսական և գործնական կրթական նյութերով, մասնավորապես՝ ներառում էր ինտերակտիվ դասընթաց՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, գույքագրման և հանրայնացման մասին թեմաներով։ Դասընթացներում ներառված էին նաև Սևանա լճի կարևորության, հիմնախնդիրների, լճին առնչվող մշակութային ժառանգության և կլիմայի փոփոխության փոխակերպումների վերաբերյալ հարցեր: 

Ծրագրի գործնական հատվածում տեղի են ունեցել նյութի հավաքագրման  հանդիպումներ տեղաբնակ բանասացների հետ, նյութի գրանցման մեթոդաբանության ուսուցում, դասընթացավարների ու ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետի հետ համատեղ դաշտային հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև այցելություն Սևան ազգային պարկի թանգարան՝ ծանոթանալու լճի հարակից բնական և մշակութային ժառանգությանը:

Ծրագրի շրջանակում Սևան քաղաքում տեղի է ունեցել «ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական կրթական մշակութային եռօրյա ճամբարը, որի ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ստացած գիտելիքները: Նրանք համայնքներում բանասացներից գրանցել են  ոչ նյութական մշակութային ժառանգության 41 տարր, որոնցից մի քանիսը կներառվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային ինվենտորիում:

Ծրագրի ընթացքը լուսաբանող անգլերեն ենթագրերով ֆիլմ է պատրաստվել, որը ներկայացնում է Ճամբարակ համայնքում կենսունակ հայկական  ավանդական «Չիլինկի փետ» խաղի գույքագրման ընթացքը:

2025 թ. հոկտեմբերի 17–ին՝ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը, Սևան քաղաքում տեղի կունենա «ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական մշակութային նախաձեռնության շնորհանդեսը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում տեղադրված «ՍևանաՑԱՆՑ» ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին