Իրավունք

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոչուբաևի պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշել է բավարարել Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Կոչուբաևը բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել էր հոկտեմբերի 16-ին։ 

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում