Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ

Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 16-ին Կամպալայում հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Կամբոջայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնված բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության սկզբունքների վրա:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Քննարկվել են երկկողմ ձևաչափում ոլորտային համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում