Քաղաքականություն

ՀՀ և Ֆիլիպինների ԱԳ փոխնախարարներն առանձնահատուկ ընդգծել են Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի շրջանակներում դրական փոխգործակցությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Ֆիլիպինների ԱԳ փոխնախարարներն առանձնահատուկ ընդգծել են Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի շրջանակներում դրական փոխգործակցությունը

Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 16-ին Կամպալայում հանդիպել է Ֆիլիպինների ԱԳ նախարարի՝ բազմակողմ և միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Չարլզ Խոսեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնելու բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Ֆիլիպինների միջև առկա սերտ համագործակցությունը: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ ընդգծել են Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի շրջանակներում ձևավորված դրական փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները: Անդրադառնալով տարածաշրջանում ապաշրջափակման կարևորությանը` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում