Չկա մեկ խնդիր, որի լուծումը չանցնի կրթության միջոցով․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման առանցքը կրթությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդրում եմ, ներեցեք կրկնվելու համար, բայց ես նորից համոզվում եմ՝ չկա գեթ մեկ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Ես վերհիշում եմ իմ գործունեությունը թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես պատգամավոր, և չեմ կարող հիշել որևէ հարց, որի լուծման հիմքում կրթությունը չլիներ։ Եթե գծվել է որևէ ուղղություն, որը չի անցնում կրթությամբ, ուրեմն դա լուծում չէ, դա պարզապես ձևակերպում է, որը արդյունք չի տալու»,-շեշտեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է առաջնորդի հանրությանը նաև իրազեկմամբ և օրինակով՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է խուսափել խնդիրներից և լուծել դրանք կիրթ մոտեցմամբ։ «Կառավարությունը պետք է առաջնորդի՝ մարդկանց իրազեկելով, ցույց տալով ճանապարհը, որպեսզի չհասնենք այն կետերին, երբ օգնությունն արդեն միայն մխիթարանք է։ Այժմ մենք կարող ենք օգնել հենց այս մեթոդով՝ յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն օգնել»,-եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Español

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից