Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

1 րոպեի ընթերցում

Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից՝ նշելով, որ օպերատիվ տեղեկությունը ստացվել է հոկտեմբերի 9-ին

«Տեղեկություն էր ստացվել, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք:

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ են կատարվել 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում և ավտոմեքենաներում: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները