Հռոմի Լևոն XIV պապին նժույգ են նվիրել

1 րոպեի ընթերցում

Հռոմի Լևոն XIV պապը սպիտակ նժույգ  է ընծա ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ANSA գործակալությունը գրում է, որ Պրոտոն անունով նժույգը բերել են Լեհաստանից:

Թե ով է կատարել նվիրատվությունը, չի նշվում: Դա տեղի է ունեցել ավանդական ընդհանուր ունկնդրության շրջանակներում: 

Հայտնի է, որ Լևոն XIV-ը բավական լավ հեծյալ է, և Կաստել Գանդոլֆոյում նրա ամառային նստավայրում մի քանի ձի կա:

Գործակալությունը նշում է, որ Պերուում միսիոներ եղած ժամանակ, որտեղ նա անցկացրել է ավելի քան 20 տարի, Լևոն XIV-ը ձիերից օգտվել է որպես փոխադրամիջոց՝ հեռավոր գյուղեր հասնելու համար:

Սուրբ Պետրոսի հրապարակում կամ Պողոս VI-ի ուկնդրությունների դահլիճում ավանդաբար չորեքշաբթի օրերին տեղի ունեցող ընդհանուր ունկնդրությունների ժամանակ քահանայապետերին հաճախ են մատուցում անսովոր մեծ չափերի ընծաներ: Այսպես, ներկայիս հովվապետի նախորդ Ֆրանցիսկոսը նվերներ է ստացել հայտնի մակնիշների ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ: Որպես կանոն, դրանք նվիրաբերվել են բարեգործության նպատակով:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար