Միացյալ Նահանգներ

Թրամփը դիտարկում է Չինաստանի հետ որոշ ապրանքների առևտուրը դադարեցնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Թրամփը դիտարկում է Չինաստանի հետ որոշ ապրանքների առևտուրը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է մի շարք ճյուղերում Չինաստանի հետ առևտուրը դադարեցնելու հնարավորությունը՝ ի պատասխան ամերիկացի ֆերմերների դեմ Պեկինի կողմից «թշնամական տնտեսական գործողությունների»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Ես կարծում եմ, որ Չինաստանի կողմից մեր սոյան գնելուց միտումնավոր հրաժարվելը և ամերիկացի ֆերմերների համար դժվարություններ ստեղծելը տնտեսական թշնամանքի դրսևորում են։ Մենք քննարկում ենք Չինաստանի հետ բուսական յուղերի և այլ ապրանքների առևտրի դադարեցումը՝ որպես պատասխան միջոց», - գրել է Թրամփը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն կարող է «ինքնուրույն արտադրել բուսական յուղ» և կարիք չունի այդ մթերքը գնել Չինաստանից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում