Կայուն զարգացման նպատակներին հասնելուն մնացել է հինգ տարի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ Տնտսոցխորհի փոխնախագահ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը համանախագահել է  ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի և Տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան համատեղ նիստը՝ Երկրորդ կոմիտեի նախագահ, Գամբիայի ՄՆ Լամին Դիբբայի հետ համատեղ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից, քննարկումներում ընդգծվել է մասնատված, նախագծային մոտեցումներից դեպի իսկապես համակարգային և ռիսկերի գնահատման վրա հիմնված ֆինանսավորման անցում կատարելու անհրաժեշտությունը, որը համատեղ նպատակների շուրջ կմիավորի պետական, մասնավոր, արտոնյալ և նվիրատվական ռեսուրսները։

Իր խոսքում դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Կայուն զարգացման նպատակներին հասնելուն մնացել է ընդամենը հինգ տարի, սակայն աստիճանական փոփոխությունները բավարար չեն լինի։ 

Նաև ընդգծվել է գործընկերությունների վերաիմաստավորման կարևորությունը՝ պետական-մասնավոր համագործակցությունից մինչև բազմակողմ համագործակցություն՝ մարդկանց և մոլորակի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու համար։

Մասնակիցները կիսվել են ներառական, գենդերազգայուն և տեղական մակարդակով լուծումների փորձերով, որոնք խթանում են սննդի համակարգերի և կանաչ վերափոխմանը, կայուն կենսապահովմանը: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են պետական ​​բյուջեները, մասնավոր ներդրումները և բազմակողմանի աջակցությունը համադրելու եղանակները՝ լայնածավալ հասարակական փոխակերպումների խթանման համար:

Համատեղ նիստի ընթացքում վերահաստատվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի և Երկրորդ կոմիտեի հանձնառությունը՝ ամրապնդելու համագործակցությունը և իրականացնելու համակարգված գործողություններ՝ ուղղված Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:   

Հայերեն English Español Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան