Չեռնոգորիան կարող է ԵՄ-ին անդամակցել 2028 թվականին. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

Չեռնոգորիան ԵՄ-ին անդամակցության ներկայիս թեկնածու երկրներից գտնվում է առաջին տեղում և կարող է Եվրամիություն մտնել արդեն 2028 թվականին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից՝ այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չեռնոգորիա կատարած այցի ընթացքում:

«Դուք լի եք վճռականությամբ՝ ավարտելու բոլոր բանակցային գլուխները (խմբ.՝ ԵՄ անդամակցության բանակցությունների բաժինները) հաջորդ տարի…. Մեզ դուր են գալիս ձեր հավակնությունները», - ասել է ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ ԵՄ-ն աջակցում է երկրի հավակնությանը՝ անդամ դառնալ մինչև 2028 թվականը։

Չեռնոգորիան ԵՄ-ին ադամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2010 թվականին: Այն ժամանակ երկիրը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի «խզի» Սերբիայի հետ ԵՄ-ին անդամակցության գործընթացը, որը Բրյուսելը սկզբնապես ցանկանում էր դարձնել զուգահեռ երկու երկրների համար:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ