Միացյալ Նահանգներ

Գերմանիայի կանցլերն ԱՄՆ-ից ակնկալում է ուժեղացնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերն ԱՄՆ-ից ակնկալում է ուժեղացնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ-ից ակնկալում է ուժեղացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Մերձավոր Արևելքում ունեցած հաջողությունների ֆոնին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, կանցլերն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում:

«Ես չեմ ուզում սա գաղտնի պահել. մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք (Ուկրաինայի) երկարաժամկետ աջակցություն։ Ինչպես նրանք դա ցույց են տվել այս տարածաշրջանում, պետք է ցույց տան մեզ հետ Ուկրաինայում և Ռուսաստանի հետ հարաբերություններում», - Մերցի խոսքերն է մեջբերել Reuters-ը։

Նա հավելել է, որ մտադիր է օրվա ընթացքում Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համատեղ գործողությունների հնարավորությունը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում