Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ աս-Սիսիի հետ։ Հեռախոսազրույցը կազմակերպվել է Կնեսեթում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն ընդունել է Եգիպտոսի առաջնորդի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում կայանալիք գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է Գազայում խաղաղության հաստատման հարցը։
Ի թիվս այլ համաշխարհային առաջնորդների Եգիպտոս է ժամանել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք հոդվածը` Русский