ՌԴ միգրացիոն օրենսդրությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Հայաստանի բեռնափոխադրողներին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի բեռնափոխադրողները, ՌԴ միգրացիոն քաղաքականությամբ պայմանավորված, խնդիրների առաջ են կանգնել։ Բազմաթիվ վարորդներ 3-10 տարի մուտքի արգելքի մասին ծանուցումներ են ստացել։ Պատճառն այն է, որ նրանք օրենքով նախատեսված 90 օրից ավելին են մնացել ՌԴ-ում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ նախկինում ՌԴ-ի հետ առանց վիզային ռեժիմի երկրների, այդ թվում Հայաստանի, քաղաքացիները կարող էին մեկ տարվա ընթացքում 180 օր գտնվել ՌԴ տարածքում, իսկ նոր փոփոխությամբ այդ ժամկետը դարձել է 90 օր, որը բացարձակ չի բավականացնում բեռնափոխադրողներին։ 

«Ռուսաստանի տարածքը բավական մեծ է և հնարավոր է բեռնափոխադրողը ավտոմեքենայով երկար տարածություն է անցնում։ Մյուս կողմից ժամանակ է պետք, որ բեռը դատարկվի, դրանից հետո նոր ապրանքներով բեռնվի մեքենան։ Դրանից բացի, օրերով, շաբաթով մնում են  Լարսի անցակետում, որովհետև այս կամ այն պատճառով ճանապարհը փակ է։ Կարող է նաև լինել այնպես, որ ավտոմեքենան խափանվի և վարորդը ստիպված լինի մի քանի օր մնալ ՌԴ-ում։ Ահա այս և այլ իրավիճակներով պայմանավորված այդ 90 օրը շատ արագ սպառվում է»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։ 

Թեպետ օրենքն ուժի մեջ է մտել հունվարից, սակայն մինչ այդ իրավապահների կողմից, այսպես ասած, լոյալ վերաբերմունք էր, սակայն սեպտեմբերից արդեն բավական խիստ մոտեցում է դրսևորվում։ Տաթևիկ Բեժանյանը նկատեց, որ մի անհասկանալի, հակասական իրավիճակ է ստեղծվել։ Սահմանին սահմանապահները թույլ են տալիս քաղաքացուն մուտք գործել երկիր, եթե նույնիսկ այդ 90 օրվա ժամկետն անցել է, սակայն երկրի ներսում արդեն ոստիկանները խիստ վերահսկողություն են կատարում ու ենթարկում պատասխանատվության։ 

«Սեպտեմբերից մինչ այսօր ես անձամբ տասնյակից ավելի նամակներ եմ ստացել բեռնափոխադրողներից, որոնք մուտքի արգելք են ստացել։ Օրենքով նախատեսված է, որ եթե անձը 90-180 օր մնում է երկրում, ապա մուտքի արգելքի ժամկետը լինում է 3 տարի։ Չնայած դրան, մենք ունենք դեպքեր, երբ նշված ժամկետի մեջ է խախտումը, սակայն մուտքի արգելքը տվել են 5 տարով»,-ասաց նա։ 

Տաթևիկ Բեժանյանն ընդգծեց, որ սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ բոլոր այն երկրներին, որոնք ունեն առանց վիզային ռեժիմ ՌԴ-ի հետ։ Այդ երկրների թվում են նաև ԵԱՏՄ անդամները։ Որպես խնդրի լուծում Տաթևիկ Բեժանյանը համարում է ՌԴ-ի օրենսդրական փոփոխությունը, որով մեկ տողով կամրագրվի, որ այս 90 օրվա ժամկետի պայմանը չի վերաբերի որոշ խմբերի։ «Այսօր խոսում ենք բեռնափոխադրողների մասին, որովհետև իրենք են խնդրի առաջ կանգնել, սակայն այդ 90 օրյա ժամկետի պահանջը վերաբերում է նաև ուղևորափոխադրողներին, օդաչուներին, բորտ ուղեկցորդներին»,-նկատեց Տաթևիկ Բեժանյանը։

Քանի որ խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիներին ևս, հետևաբար, Տաթևիկ Բեժանյանի կարծիքով, միգուցե իրավիճակը շտկելու փորձերը առավել արդյունավետ լինեն, եթե հարցը միասնական առաջ տարվի ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովում։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին

Flydubai-ին թույլատրվել է վերսկսել թռիչքները դեպի Թել Ավիվ՝ ահաբեկչության փորձի կանխումից երկու ամիս անց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը

ԱրարատԲանկը ներդնում է ԱԲ կիրառմամբ CRM համակարգ. համագործակցության հուշագիր Stamina-ի և Pipedrive-ի հետ

Չինաստանն առաջին անգամ տիեզերական առաքելություն կիրականացնի օտարերկրյա տիեզերագնացի մասնակցությամբ

Վահան Կոստանյանը Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյայի և տարածաշրջանի դեսպանների հետ քննարկել է մի շարք հարցեր

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

ARPI կենտրոնը կնպաստի Հայաստանում ռոբոտաշինության և ֆիզիկական ԱԲ զարգացմանը. Դավիթ Թադևոսյանն ընդգծել է նախաձեռնության կարևորությունը

Մեկնարկել է Հայաստանի վարչապետի ու Ռումինիայի նախագահի հանդիպումը. կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Կինը բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր մասերին, այնուհետև հրկիզել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում սպանության դեպքից