Սպորտ

Շախմատի կանանց ընտրանին ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ է տոնել

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ընտրանին ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ է տոնել

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսպանիայի հավաքականի հետ: Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ։

Այժմ Հայաստանի կանանց հավաքականը 36 թիմերի մեջ կիսում է 5-9-րդ հորիզոնականները, իսկ տղամարդկանց հավաքականը 40 երկրների մեջ գտնվում է 10-րդ հորիզոնականում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում