Աշխարհ

Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հետ բախման հետևանքով կորուստների մասին

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հետ բախման հետևանքով կորուստների մասին

Աֆղանստանում հայտնել են, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան իրականացված գործողության ընթացքում զոհվել է 58 պակիստանցի զինվոր, վիրավորվել՝ 30-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Tolo news լրատվական պորտալը, այս մասին տեղեկացրել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։

Խոսնակը նշել է, որ գործողությունը դադարեցվել է կեսգիշերին՝ Կատարի և Սաուդյան Արաբիայի խնդրանքներից հետո։

Նշվում է, որ Աֆղանստանի զինված ուժերը պատասխան գործողություններ են իրականացրել պակիստանյան ուժերի դեմ մի քանի աֆղանական նահանգներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում