Դուշանբեում կայացել է Պուտինի և Ալիևի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ալիևը հայտարարել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում բոլոր ոլորտներում լավ առաջընթացի մասին։

«Այս տարի հարաբերությունները հաջողությամբ զարգացել են, այդ թվում՝ առևտրաշրջանառության ոլորտում, ինչպես Դուք արդեն նշեցիք», - ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ ոչ մի ոլորտում հետընթաց չի գրանցվել։

Բացի այդ, Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ վերջինս անձամբ է վերահսկում 2024 թ. դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման հետաքննությունը: 

Պուտինը հիշեցրել է, որ արդեն ներողություն է խնդրել աղետի համար և ցանկանում է այդ ամենը կրկնել և ասել, որ հետաքննությունն ավարտվում է, և կարելի է արդեն խոսել ողբերգության պատճառների մասին:

ՌԴ նախագահի խոսքով՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառներից մեկը Գրոզնիի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի առկայությունն է եղել։ Նա հավելել է, որ ինքնաթիռը կործանվել է ոչ թե ՀՕՊ հրթիռների հարվածից, այլ դրանց բեկորներից։ Հրթիռները պայթել են, ինչի պատճառը կարող էր լինել ՀՕՊ համակարգում տեխնիկական խափանումը: 

Ալիևը հատուկ շնորհակալություն է հայտնել Պուտինին ողբերգության հետ կապված մանրամասն տեղեկատվություն հաղորդելու համար։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL-ի՝ Բաքվից Գրոզնի մեկնող Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռն Ակտաու էր ուղևորվել Գրոզնիում վայրէջքի մի քանի փորձից հետո։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 38-ը մահացել են։ 29 մարդ ողջ է մնացել:

Հայերեն English Español

Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը