Հայաստանում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն

2 րոպեի ընթերցում

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 8-9-ին Հայաստանում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: 

Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։

«Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում»,- ասված է լենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: 

Հոկտեմբերի 9-ին ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել հետևյալ օդերևութաբանական կայաններում․

Վանաձոր - 27.6°C (27.2°C՝ 2003թ.)

Ստեփանավան - 27.0°C (26.8°C՝ 2016թ.)

Տաշիր - 24.8°C (24.6°C՝ 2003թ.)

Արթիկ - 23.5°C (23.0°C՝ 2016թ.)

Ամասիա - 21.7°C (21.3°C՝ 2003թ.)

Ճամբարակ - 23.8°C (23.0°C՝ 2016թ.)

Սևան ՀՕԴ - 22.6°C (21.7°C՝ 2003թ.)

Մասրիկ - 22.9°C (22.5°C՝ 2004թ.)

Մարտունի - 24.1°C (23.0°C՝ 2003թ.)

Շորժա - 24.0°C (21.0°C՝ 2016թ.)

Գավառ - 23.5°C (23.2°C՝ 2003թ.)

Սեմյոնովկա - 20.8°C (19.3°C՝ 2016թ.)

Հրազդան - 23.9°C (23.5°C՝ 2016թ.)

Ֆանտան - 23.2°C (22.8°C՝ 1943թ.)

Ապարան - 22.0°C (21.8°C՝ 2003թ.)

Ուրցաձոր - 31.8°C (30.0°C՝ 2003թ.)

Աշտարակ - 30.0°C (28.0°C՝ 2016թ.)

Եղվարդ - 27.3°C (25.3°C՝ 2016թ.)

Արմավիր - 30.5°C (28.5°C՝ 2024թ.)

Արարատ - 31.3°C (30.6°C՝ 2003թ.)

Արտաշատ - 31.0°C (29.0°C՝ 2016թ.)

Աէրոլոգիական - 30.0°C (29.0°C՝ 2016թ.)

Անանաուն լ/ք - 23.0°C (21.6°C՝ 2003թ.)

Արենի - 32.0°C (31.0°C՝ 2003թ.)

Ջերմուկ - 23.2°C (22.1°C՝ 2003թ.)

Մեղրի - 34.5°C (32.5°C՝ 2019թ.)

Սիսիան - 26.2°C (24.8°C՝ 2003թ.)

Պուշկինի լ/ք - 19.6°C (19.1°C՝ 2003թ.)

Ամբերդ - 20.1°C (19.6°C՝ 1945թ.)

Որոտան - 19.7°C (17.8°C՝ 2001թ.)

Հայերեն Русский

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով

Եվրոպական ինդեքսներ - 24/06/26