Մերձավոր Արևելք

Ռուսաստանն աջակցում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հաստատմանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն աջակցում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հաստատմանը

Ռուսաստանն աջակցում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, անշուշտ, աջակցում ենք այս ջանքերին։ Չի կարող ընդհանուր գոհունակություն չառաջացնել այն փաստը, որ արդեն Գազայում արձանագրվում է հրադադար։ Կարելի է ողջունել այդ բոլոր ջանքերը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում այս իրադարձությունը, և արդյոք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ կապակցությամբ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Պեսկովը կոչ է արել իրադարձությունը մեկնաբանելու համար սպասել մինչև համաձայնագրի ստորագրումը։ «Մենք հույս ունենք, որ, այնուամենայնիվ, այսօր ստորագրությունները կդրվեն, և կհետևեն գործողություններ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար», - ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում