Մերձավոր Արևելք

Գազայում 5 տարեկանից ցածր շուրջ 55 հազար երեխա տառապում է սուր թերսնուցումից

2 րոպեի ընթերցում

Գազայում 5 տարեկանից ցածր շուրջ 55 հազար երեխա տառապում է սուր թերսնուցումից

Երկու տարի շարունակվող պատերազմի և սննդի սուր պակասի հետևանքով Գազայում 5 տարեկանից ցածր ավելի քան 54600 երեխա տառապում են սուր թերսնուցումից, իսկ նրանցից ավելի քան 12800-ը ծանր վիճակում են գտնվում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության ու աշխատանքների կազմակերպման գործակալության նոր հետազոտությունում, որը, հեղինակների խոսքով, մինչ օրս այս տարածաշրջանում երեխաների սովի վերաբերյալ հրապարակված ամենահամապարփակ ուսումնասիրությունն է։ 

Օգոստոսի սկզբի տվյալներով՝ Գազայում 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 16 տոկոսը տառապում է կյանքի համար սպառնալիք համարվող թերսնուցումից, իսկ նրանցից 4 տոկոսը՝ շատ ծանր թերսնուցումից։ 

«Գազայի հատվածում նախադպրոցական տարիքի տասնյակ հազարավոր երեխաներ այժմ տառապում են կանխարգելելի սուր թերսնուցումից և բախվում են մահացության բարձր ռիսկի», - ասել է ուսումնասիրության առաջատար գիտնական, դոկտոր Մասակո Հորինոն։

Հետազոտական տվյալները հավաքագրվել են 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում Գազայի տասնյակ բուժհաստատություններում ու առողջապահական կենտրոններում գտնվող շուրջ 220 000 երեխաների ուսումնասիրման արդյունքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում