Բարձր տեխնոլոգիաներ

Մխիթար Հայրապետյանը շնորհակալագրեր է հանձնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի ավանդ ունեցող մասնագետներին

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը շնորհակալագրեր է հանձնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի ավանդ ունեցող մասնագետներին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ անկախության օրվա առթիվ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շնորհված շնորհակալագրերի հանձնման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ նշելով, որ շնորհակալագրերը «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Աբրահամյանին և «Հայկ Մեկ» ՍՊԸ-ի տնօրեն Վալերի Մարտիրոսյանին հանձնել է նախարար Մխիթար Հայրապետյանը` բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում իրենց երկարամյա գործունեության և նշանակալի ավանդի համար: 

Հաղորդվում է, որ նախարար Հայրապետյանը, շնորհավորելով ոլորտի վաստակաշատ մասնագետներին, ընդգծել է նրանց ունեցած ներդրումն ու նվիրվածությունը Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական համակարգերի զարգացման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում