ՀՀ դեսպանը և Հունաստանի փոխվարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունները ավելի խորացնելու առաջիկա գործողությունները

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները ավելի խորացնելու առաջիկա գործողությունները։ Մեծ կարևորություն է տրվել տնտեսական դիվանագիտությանն ուղղված ջանքերին։ Հույն պաշտոնյան կարևորել է ոլորտային համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան, շինարարությունը և զբոսաշրջությունը։ Միաժամանակ նա նշել է, որ Հունաստանը մշտապես պատրաստակամ է ցուցաբերել Հայաստանին ցանկացած տեսակի աջակցություն Եվրոպական Միության շրջանակներում։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մի շարք երկկողմ ուղղություններում, մասնավորապես պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում առկա համագործակցության զգալի դինամիկան։

Տիգրան Մկրտչյանը նաև ներկայացրել է այս տարի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք բխում են փոխադարձ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից։

Դեսպանության փոխանցմամբ՝ Կոստիս Խաձիդակիսը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հայտնի է․ Հունաստանը ողջունել է Վաշինգտոնյան համաձայնությունները և հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերջնական ստորագրել համաձայնագրերը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում նախատեսված երկկողմ բարձրաստիճան այցելություններին։

Հայերեն English Français Русский

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի