Օդագնացության միջազգային փառատոնի օրերին Երևանում փողոցներ փակ կլինեն

2 րոպեի ընթերցում

«Սքայբոլ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։

Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ՝ 10 տարբեր երկրներից՝ Հայաստանի Հանրապետության,  Բրազիլիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում՝ ըստ ստորև ներկայացված ժամանակացույցի․

Հոկտեմբերի 10, 2025 թ.

Առաջին թռիչք՝ մեկնարկը՝ Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք ՝ 07:00-07:30
Երկրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք ՝ 16:30-17:20

Հոկտեմբերի 14, 2025 թ.

Երրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 07:00-07:30
Չորրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 16:30-17:20

Հոկտեմբերի 15, 2025 թ.

Հինգերորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 07:00-07:30

Նշվում է, որ փառատոնի անվտանգ և կազմակերպված անցկացումն ապահովելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին, նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները կլինեն փակ երթևեկության համար։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում