Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է ԵՄ-ում պաշտպանության աճող ծախսերը համակարգել ՆԱՏՕ-ի հետ

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ում տեղի է ունենում Եվրամիության պատմության մեջ պաշտպանության ծախսերի ամենամեծ աճը, և այս ուղղությամբ հետագա քայլերը պետք է համակարգվեն ՆԱՏՕ-ի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։

««Պատրաստություն-2030»-ի օրակարգը (ԵՄ-ի պաշտպանական ներուժի ամրապնդում) մինչև 800 միլիարդ եվրոյի մոբիլիզացում է նախատեսում մինչև 2030 թվականը։ Այժմ մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի հետ սերտորեն համակարգված հստակ համաեվրոպական պլան այն մասին, թե ինչպես առաջ շարժվել», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»  գործակալությունը։ 

Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ հոկտեմբերի 23-24-ին Եվրոպական խորհրդում Եվրահանձնաժողովը կներկայացնի «Խաղաղության պահպանմանը պատրաստվածության ճանապարհային քարտեզ 2030»-ը։

«Այն կսահմանի ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև կոնկրետ փուլերն ու ժամկետները 2030 թվական հասնելու ճանապարհին», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ