Էկվադորում հարձակվել են նախագահական ավտոշարասյան վրա

2 րոպեի ընթերցում

Ցուցարարները հարձակվել են Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյան վրա, երբ նա միջոցառման էր ուղևորվում  Կանյարի նահանգ: Ըստ պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայության՝ ձերբակալվածներին կառաջադրվեն մահափորձի մեղադրանքներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ընթացքի ժամանակ նախագահական ավտոշարասյան վրա են հարձակվել ագրեսիվ անձինք, որոնք փորձել են խոչընդոտել նրա ժամանմանը: Սակայն նրանց չի հաջողվել խանգարել քաղաքացիների հանդեպ նրա պարտավորություններին», - հայտնել է մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ «բոլոր ձերբակալվածներին կառաջադրվեն ահաբեկչության և սպանության փորձի մեղադրանքներ»: Չնայած պատահարին, Նոբոան չի չեղարկել  նախատեսված միջոցառումները:

Primicias լրատվական հարթակի տվյալներով՝ ցուցարարները քարեր են նետել նախագահի ավտոշարասյան վրա: Էներգետիկայի, հանքարդյունաբերության և շրջակա միջավայրի նախարար Ինես Մանսանոն հայտնել է, որ նախագահին տեղափոխող ավտոմեքենայի վրա նաև երևում են «գնդակների հետքեր»:

Բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են ճանապարհների արգելափակումներով և բախումներով, Էկվադորում սկսվել են այն ​​բանից հետո, երբ սեպտեմբերի 12-ին նախագահը որոշում է ստորագրել դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման մասին: Դրանից հետո այդ վառելիքի գները մեկ գալոնի (3,78 լիտր) դիմաց 1,8 դոլարից բարձրացել են մինչև 2,8 դոլար: Մի քանի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել:

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը