Իրավունք

Սյունիքում քրեական վարույթների շրջանակում Վերականգնված միջոցների միասնական հաշիվ է վճարվել 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

1 րոպեի ընթերցում

Սյունիքում քրեական վարույթների շրջանակում Վերականգնված միջոցների միասնական հաշիվ է վճարվել 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Սյունիքի մարզում, պետական շահերի ուսումնասիրության, ինչպես նաև քրեական վարույթների շրջանակում, Վերականգնված միջոցների միասնական հաշիվ է վճարվել 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: 

«Սյունիքի մարզում, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման կամ օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաև համապատասխան ընկերությունների կողմից հարկեր չվճարելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության, ինչպես նաև Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, Վերականգնված միջոցների միասնական հաշիվ է վճարվել ընդհանուր 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 32 միլիոն 590 հազար դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում