Աշխարհի տարբեր ղեկավարներ անդրադարձել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցին

3 րոպեի ընթերցում

Իսրայելում այսօր նշում են 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման երկրորդ տարելիցը։ Երկրի տարբեր հատվածներում հիշատակի արարողություններ են անցկացվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ 

Միևնույն ժամանակ, տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ անդրադարձել են երկու տարի առաջ տեղի ունեցած արյունահեղությանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական հարթակում գրել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության անասելի սարսափը չի մոռացվել։ 

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր զոհերին, այդ թվում՝ մեր 51 համաքաղաքացիներին։ Մեր մտքերը 48 պատանդների հետ են, որոնք դեռ մնում են ՀԱՄԱՍ-ի մոտ», - գրել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չպետք է կորցնել բոլոր պատանդների ազատ արձակման և հրադադարի հնարավորությունը, որ այժմ ստեղծվել է։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական կերպով ներգրավվել Շարմ էլ Շեյխի բանակցություններին՝ ԱՄՆ նախագահի առաջադրած ծրագրի համատեքստում», - հավելել է նա։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին իր հերթին 2023 թ. հոկտեմբերի 7-ն անվանել է «պատմության ամենամութ էջերից մեկը»՝ կոչ անելով անել ամեն բան, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը հաջողության հասնի։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նույնպես կոչ է արել բոլոր կողմերին շարժվել տևական հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման և բոլորի համար խաղաղություն ու անվտանգություն բերող ապագայի ուղղությամբ։ 

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր շուրջ 1200 մարդ, 251 մարդ գերեվարվել էր։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 48 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, միայն 20-ն է ողջ մնացել։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 67 000-ը։ 

Մերձավոր Արևելք

Եգիպտոսում կշարունակվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ