Հայաստանում ավտոմեքենաների առևտրի շրջանառությունն աճել է 6 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, առևտրի շրջանառությունը կազմել է 4 տրլն 140 մլրդ 619.6 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 3.9 տոկոսով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:  

Ընդ որում, մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 4.6 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 260 մլրդ  181 մլն դրամ:  Մեծածախ առևտրի շրջանառությունն 8 ամսում կազմել է 2 տրլն 717 մլրդ 174.5 մլն դրամ՝ աճելով 3.4 տոկոսով:  

Իսկ ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը  (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) աճել է 6 տոկոսով՝ կազմելով 163 մլրդ 264.1 մլն դրամ: 

Հանրապետությունում մանրածախ առևտրի գերակշիռ մասը՝ 83.5 տոկոսն իրականացվել է խանութներում՝ 1 տրլն 52 մլրդ 211.9 մլն դրամի: Սպառողական ապրանքների շուկաներում իրականացվել է ընդհանուր մանրածախ առևտրի 3.4 տոկոսը՝ 42 մլրդ 597.8 մլն դրամի: Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում իրականացված առևտրի շրջանառությունը կազմել է 10 մլրդ 725.3 մլն դրամ՝ մանրածախ առևտրի 0.8 տոկոսը: Կրպակներում 8 ամսում իրականացվել է 15 մլրդ 23.5 մլն դրամի առևտուր՝ ընդհանուր մանրածախ առևտրի 1.2 տոկոսը: Առևտրի այլ օբյեկտներում իրականացվել է 139 մլրդ 622.5 մլն դրամի առևտուր: 

Հայերեն English 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ