Մարզեր

Գյումրիի բժշկական կենտրոնում անցկացվել է «Ցավի կառավարում» թեմայով մասնագիտական դասընթաց

2 րոպեի ընթերցում

Գյումրիի բժշկական կենտրոնում անցկացվել է «Ցավի կառավարում» թեմայով մասնագիտական դասընթաց

Santé Arménie Medical Academy-ի նախաձեռնությամբ` Գյումրու բժշկական կենտրոնում անցկացվել է «Ցավի կառավարում» թեմայով մասնագիտական դասընթաց, որին մասնակցել է 100 բուժքույր։ Դասընթացը նպատակ ունի բարձրացնել բուժքույրերի մասնագիտական գիտելիքների և հմտությունների մակարդակը։ Մինչև դասընթացի մեկնարկը և ավարտից հետո մասնակիցները հանձնել են թեստեր: 

«Արմենպրեսը»-ին Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի բաժնից տեղեկացրեցին, որ դասընթացը վարել է մասնագետ Մարի Սարեանը, ով բուժքույրերին է փոխանցել ժամանակակից մեթոդներ և մասնագիտական փորձ։

Santé Arménie Medical Academy-ն և Գյումրիի բժշկական կենտրոնը ծրագրում են շարունակել համագործակցությունը՝ պարբերաբար կազմակերպելով բուժքույրերի վերապատրաստման ծրագրեր։ Նման նախաձեռնությունները միտված են Գյումրիում բուժօգնության որակի բարձրացմանն ու բուժաշխատողների մասնագիտական զարգացմանը։

Santé Arménie Medical Academy կազմակերպում է տեսական և գործնական դասընթացներ՝ եվրոպացի մասնագետների ներգրավմամբ։ 2021 թվականին ստեղծվել է նաև առցանց հարթակ՝ վեբինարներով և բարձրակարգ դասընթացներով, որոնց մի մասը ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորվում է։ Այս նախաձեռնությունները միտված են Հայաստանի բժիշկներին և բուժաշխատողներին հասանելի դարձնել եվրոպական մակարդակի շարունակական բժշկական կրթություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում