Ապարանում անցկացվել է «Տանիքը՝ Հայաստան» միջոցառումը՝ նվիրված Ազգային փոքրամասնությունների օրվան

2 րոպեի ընթերցում

Ապարանի մշակույթի տանը հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Տանիքը՝ Հայաստան» խորագրով տոնական միջոցառում, որը նվիրված էր Ազգային փոքրամասնությունների օրվան։ Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կառավարության հովանու ներքո՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ։

Տոնական ծրագրին մասնակցել են Հայաստանի ասորական, հրեական, հունական, եզդիական, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, քրդական և լեհական համայնքների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառումն ընդգրկել է երկու հիմնական բաղադրիչ՝ մշակույթ և խոհանոց։
Ծրագրի առաջին հատվածում՝ Ապարանի մշակույթի տան դահլիճում, կայացել է համերգային ծրագիր, որի ընթացքում տարբեր համայնքների երգի և պարի համույթները հանդես են եկել ազգային երգերով, պարերով և երաժշտական կատարումներով՝ արտացոլելով Հայաստանում ապրող ժողովուրդների բազմազան մշակութային ժառանգությունը։

Մշակութային ծրագրին հաջորդել է ազգային խոհանոցների ցուցադրությունը. հատուկ ձևավորված համտեսի անկյունում համայնքների ներկայացուցիչները ներկաներին հյուրասիրել են ավանդական ուտեստներ՝ ներկայացնելով դրանց բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակները։ 

«Տանիքը՝ Հայաստան» նախագծի նպատակն է ընդգծել ազգային փոքրամասնությունների մշակութային ներդրումը և Հայաստանի բազմազան մշակութային դիմագիծը։

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին