Իրանը Կահիրեում ԱԷՄԳ-ի հետ ձեռք բերված համաձայնությունն անվավեր է հայտարարել ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը վերսկսելու շուրջ Եգիպտոսում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունն այլևս չի կարող վավեր հիմք համարվել երկկողմ համագործակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումը «փոխել է հանգամանքները», և այժմ իրենք գործ ունեն նոր իրավիճակի հետ: 

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սեպտեմբերի վերջին վերականգնել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  պատժամիջոցները՝ պատճառաբանելով, որ Իրանը չի կատարել իր միջուկային պարտավորությունները: 

Արաղչին շեշտել է, որ պատժամիջոցների վերականգնումը ոչ մի արդարացում չուներ և կարող է էլ ավելի բարդացնել բանակցություններն ու խոչընդոտել դիվանագիտական ջանքերին:

«Նրանք այժմ դիմել են snapback մեխանիզմին (խմբ.՝ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմ՝ ամրագրված ԳՀՀԾ-ում) և տեսել են արդյունքները. ոչինչ չի փոխվել, և խնդիրները մնում են չլուծված։ Ըստ էության, դա ավելի է բարդացրել դիվանագիտությունը։ Փորձը ցույց է տվել, որ Իրանի միջուկային խնդրի այլ լուծում չկա, բացի դիվանագիտական ​​բանակցություններից», - ասել է Արաղչին։

Սեպտեմբերին Իրանը և ԱԷՄԳ-ն Կահիրեում փաստաթուղթ էին ստորագրել, որը պետք է հասցեագրեր անվտանգության հետ կապված Իրանի մտահոգությունները: Իրանն ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցրել էր հունիսին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո: 

Իրան

Բաղային Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Եվրաեռյակի գործողություններն անօրինական է համարել

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար