Հայաստանի հյուրանոցները միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ստանալու հնարավորություն կունենան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի հյուրանոցների ծառայությունների ոլորտում սպասվում են փոփոխություններ։ Մասնավորապես, հյուրանոցները միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ստանալու հնարավորություն կունենան՝ հիմքում ունենալով եվրոպական ստանդարտներ։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ մինչ այժմ Հայաստանում հյուրանոցային տնտեսությունների որակավորում իրականացվում է տեղական մարմինների կողմից։ 

«Դրանից բացի, որակավորման գործընթացը, քանի որ կամավոր է, հյուրանոցների մեծ մասը չի էլ դիմել։ Այսօր մենք ունենք ընդամենը մեկ որակավորված հյուրանոց։ Այսինքն՝ այն հյուրանոցները, որոնց մոտ տեսնում ենք աստղեր, ըստ էության, դրանք չեն ստացվել որակավորող կառույցի կողմից, ինչը շատ սխալ է և դաշտում ոչ հավասար պայմաններ է ստեղծում»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։  

Արդյունքում, ոչ միայն ներսում՝ հյուրանոցային ծառայությունների ոլորտում անհավասար պայմաններ են, այլև միջազգային շուկայում հայաստանյան հյուրանոցները ճանաչելիության խնդիր են ունենում։ Հայաստանում հյուրանոց ընտրած զբոսաշրջիկը վստահ չէ, որ օրինակ, 4 աստղ ունեցող հյուրանոցը հենց եվրոպական չափանիշներին համապատասխան 4 աստղանի հյուրանոց է։ 

«Գործնականում մենք ունենք բազմաթիվ հյուրանոցներ, որոնք իրականում համապատասխանում են եվրոպական 3, 4 կամ 5 աստղանի հյուրանոցներին, բայց, քանի որ չունեն միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթավորված որակավորում, հետևաբար միջազգային շուկայում մեր հյուրանոցների ճանաչելիության խնդիրն ակնհայտ է դառնում»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։ 

Կառավարությունն այս ոլորտում առաջարկում է փոփոխություններ։ Մասնավորապես, առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որի շրջանակում կընտրվի այն միջազգային միավորումը, որը Հայաստանում կաշխատի հյուրանոցների հետ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ստանալու գործընթացի շրջանակում։ 

«Օրենքով նախատեսված է, որ այդ հարցերով կզբաղվեն միջազգային որակավորում տրամադրող որևէ հաստատության անդամ հանդիսացող միավորումները։ Ի դեպ, այդ հաստատությունն էլ պետք է 10 ավելի երկրներում ընդունված լինի որպես որակավորում իրականացվող կառույց: Ինչպես օրինակ Hotelstars Union հաստատությունը»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։ 

Եթե մրցույթը նախատեսված ժամկետներում կայանա, լինի հաղթող ու հյուրանոցները սկսեն աշխատել այդ միավորման հետ, ապա ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն կունենանք այս գործընթացի շրջանակում միջազգային որակավորում ունեցող առաջին հյուրանոցները։ Հայաստանում 1000-ից ավելի հյուրանոց է գործում, Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ ակնկալվում է, որ մեկնարկային փուլում մինչև 50 հյուրանոց կստանա միջազգային որակավորում։ 

Հաջորդիվ էլ որակավորումը լինելու է կամավոր, սակայն ակնկալվում է, որ արդեն դաշտում ստեղծվող մրցակցությունը կնպաստի ոլորտում ակտիվացմանը։ Առաջարկվող փոփոխությունների նախագիծը մինչ Կառավարություն ներկայացնելը քննարկվել է նաև հյուրանոցային տնտեսությունների հետ։ Հիմնականում նրանց կողմից կա շահագրգռվածություն, հատկապես միջազգային ցանց հանդիսացող հյուրանոցների կողմից։  

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում