Քաղաքականություն

Փաշինյանը պատմել է եվրոպական երկրներից մեկի ղեկավարի զեկույցի մասին և համեմատություն անցկացրել Հայաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը պատմել է եվրոպական երկրներից մեկի ղեկավարի զեկույցի մասին և համեմատություն անցկացրել Հայաստանի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես է եկել զեկույցով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես սոցիոլոգիական հարցում են անցկացրել՝ պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության  վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա՝ նրանց տրամադրելու պետության և կառավարության դեմ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին պատմել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։ 

«Պարզվել է, որ դրանք 4 ոլորտներ են. առաջինը՝ ազգայինությունը, երկրորդը՝ եկեղեցին, երրորդը առողջապահությունը և դրա այլընտրանքային մեթոդները և չորրորդը՝ դավադրությունները։ Ինձ թվում է՝ պարզ է, թե առակս ինչ է ցուցանում, և հաջորդ հետևությունն այն է, որ մեր հանրությունն, այնուամենայնիվ, շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից»,- նշել է Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում