Մշակույթ

Գյումրին նշում է «Քաղաքի օրը»

1 րոպեի ընթերցում

Գյումրին նշում է «Քաղաքի օրը»

Գյումրին հոկտեմբերի 4-ին տոնում է «Քաղաքի օրը»։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Վարդանանց հրապարակից՝ «Խաղաղություն մանուկներից» խորագրով միջոցառմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Քաղաքի օրը» նշանավորող միջոցառումներ անցկացվում են Գյումրիի տարբեր հատվածներում։

Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակում անցկացվել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագիրը կրող արհեստի ու արվեստի տոնավաճառը, որտեղ ներկայացված էին տեղացի արհեստավորների և վարպետների աշխատանքները։ Տոնավաճառի այցելուներին իրենց ելույթներով ուրախացրել են «Հայկական զարդանախշեր» և «Անի» պարային համույթները։ Տոնավաճառը բաց է եղել մինչև ժամը 18:00։

Տոնական միջոցառումներ կազմակերպվել են նաև քաղաքի թանգարաններում։

Միջոցառումները կեզրափակվի շքեղ համերգով, որը կանցկացվի Վարդանանց հրապարակում։ Ելույթ են ունենալու հայտնի և սիրված արտիստներ Աբրահամ Ռուսսոն, Սոֆի Մխեյանը, Սևակ Ամրոյանը, D'Litte-ն, «Գաթա Բենդ»-ը և Էռնեստ Հովհաննիսյանը։ 

Երեկոն կավարտվի տոնական հրավառությամբ։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում