Քաղաքականություն

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը ժամանել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը ժամանել է Հայաստան

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը ժամանել է Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ամերիկացի մասնագետները ՀՀ սահմանապահ ուժերի հետ կանցկացնեն կարողությունների գնահատում և կբացահայտեն բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Դրա համար կիրառվելու է «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթաց» մեթոդաբանությունը, որն արդեն հաջողությամբ կիրառվել է այլ երկրներում։

Դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ վերլուծության արդյունքները կօգնեն հստակեցնել ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները և կնպաստեն Հայաստանի սահմանների անվտանգության ամրապնդմանը։

«Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»,– ընդգծել է դեսպանությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում