ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազությունը

2 րոպեի ընթերցում

Երևանում ընթացող ԱՊՀ  Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց խորհրդի նախագահությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը նիստում նշեց, որ խորհրդի կանոնակարգի համաձայն՝  նախագահությունը իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ այբբենական կարգի։ 

«Այս կապակցությամբ առաջարկվում է խորհրդի նախագահությունը հանձնել Հայաստանի Հանրապետությանը, իսկ խորհրդի նախագահ նշանակել Աննա Վարդապետյանին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին»,- նշեց Մալաշևիչը։

Նիստին մասնակցում են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը, Ղազախստանի ԱԱԿ նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևը, Ղրղզստանի գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևը, Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովը, Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկը, ինչպես նաև ԱՊՀ անդամ այլ պետությունների ներկայացուցիչներ։ 

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ԱՊՀ անդամ վեց պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի հիման վրա։ Խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։ Նախագահությունը մինչ այժմ իրականացնում էր Տաջիկստանի Հանրապետությունը։

Հայերեն العربية Русский Türkçe

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը