Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կշարունակվի Կապանում

3 րոպեի ընթերցում

Գրքի փառատոնը 2025 թվականին ընդլայնել է աշխարհագրությունը՝ այցելելով մարզեր. հոկտեմբերի 4-ին փառատոնը գնում է Կապան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ժամը 12:00-ին Կապանի մշակույթի կենտրոնում։ Մեկնարկը կտրվի «Կապան» պատկերագրքի շնորհանդեսով։ 

Փառատոնի շրջանակում տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, պոեզիայի ընթերցումներ, ստենդափ, «Լավ էլի» խմբի համերգը։ 

Կեսօրից մինչև ժամը 20։00-ն կգործի գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցեն 15-ից ավելի հրատարակչություններ, գրախանութներ՝ իրենց հրատարակություններն առաջարկելով 20–50% զեղչով։ 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Գրքի երևանյան փառատոնի Կապան այցն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ Կապանի համայնքապետարանը։ Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ 

Նախարարությունը հրապարակել է Կապանում անցկացվելիք միջոցառումների ծրագիրը, որը ներկայացնում ենք ստորև.

12:00-20:00 Գրքի ցուցահանդես-տոնավաճառ 20-50% զեղչով

12:00 «Կապան» գրքի շնորհանդես․ բացման ելույթներ

12:30 Պոետիկ փոթորիկ․ Հասմիկ Սիմոնյան, Եր Կար, Անուշ Քոչարյան, Անի Տոնոյան

14:00 «Ոչ մի շաբաթ առանց գրականության». ինչպե՞ս դասավանդել գրականություն. Հայկ Համբարձումյան

14:00 Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածներ» գրքի քննարկում «Տարբեր» ակումբի հետ. Վահագն Գասպարյան (6-12 տարեկանների համար). Զանգակ

15:00 Մհեր Արշակյանի «Ուրիշի օրագրեր» գրքի շնորհանդես. Անտարես

16:00 «Զուգահեռ ընթերցումներ» Հայկ Համբարձումյանի և Արքմենիկ Նիկողոսյանի հետ

17:00 ՍանձԱրձակ․ հանդիպում արձակագիրներ Համլետ Առաքելյանի և Հովիկ Աֆյանի հետ

18։00 Ստենդափ․ Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Տիգրան Գևորգյան

19:00 Համերգ․ «Լավ էլի»

Սեպտեմբերի 5-7-ը տեղի ունեցած Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ։ Փառատոնն ունեցել է 40 հազարից ավելի այցելու, 18 հազարից ավելի վաճառված գիրք, երեք օրերին տեղի են ունեցել 50-ից ավելի միջոցառումներ:

Սեպտեմբերի 28-ին փառատոնն այցելել է Գյումրի՝ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Տեղի են ունեցել Հովհաննես Գրիգորյանի հուշատախտակի բացումը, «Բոլորովին ուրիշ աշուն․ Հովհաննես Գրիգորյան-80» խորագրով հոբելյանական ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, քննարկումներ, թատրոնի բակում՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառ։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր