Եվրոպա

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն փոխում է իր մոտեցումը հակառուսական պատժամիջոցների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն փոխում է իր մոտեցումը հակառուսական պատժամիջոցների նկատմամբ

ԵՄ երկրները պատրաստվում են նոր մոտեցում որդեգրել և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ափոփելով Կոպենհագենում ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները։

«Մենք առաջարկել ենք պատժամիջոցների նոր մոտեցում։ Մենք այլևս պատժամիջոցներին չենք մոտենում աստիճանական քայլերով, այլ առաջարկում ենք շատ ավելի խիստ միջոցներ էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների և առևտրի ոլորտներում», - ասվում  է ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ այդ մոտեցումն արդեն կիրառվում է պատժամիջոցներ19-րդ փաթեթը կազմելիս, որն այժմ քննարկման փուլում է։

Սեպտեմբերի 19-ին ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ։ Դրանք ներառում են, մասնավորապես, 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև միջոցներ կրիպտոարժույթների և բանկերի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում