Երևան

Երևանում Առնո Բաբաջանյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Երևանում Առնո Բաբաջանյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hոկտեմբերի 2-ին ժամը 02։49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։11-ին, մարվել՝ 03։41-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում