Քաղաքականություն

Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիրավորական հայտարարություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղուկասյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ «Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, Հայաստանը իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի», և հավելել՝ «եթե մեկը ինձ վատ բան կասի, ես նրան կասեմ՝ թրքահպատակ շան տղա»։ 

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններ անողներին պետք է քաղաքական և հանրային դաշտից դուրս շպրտել ժողովրդավարական մեթոդներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հայտարարություններին առաջինը պետք է գյումրեցիները գնահատական տան, որովհետև դա շատ կարևոր է։

«Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Ի՞նչպես։ Քաղաքական մեթոդներով և այն բոլոր մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում»,- ընդգծեց նա։

Վարչապետը նաև անդրադարձավ ընտրությունների հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ անհրաժեշտ են մեխանիզմներ ընտրակաշառք բաժանելու դեպքերը և այլ խախտումները կանխելու համար։ 

«Մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել և դա էլի հարց է։ ԵԽԽՎ-ում իմ ելույթում էլ ասեցի, որ սա ժողովրդավարական խնդիրներից մեկն է։ Եվ մենք պետք է մեխանիզմներ ունենանք նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով և վերջում էլ թյուրիմացաբար չհասնեն այդ կարգավիճակին։ Բայց, կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որը հընթացս կշտկվի և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը»,- եզրափակեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում