ՀՀ ՏԿԵ նախարարն ու «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրենը քննարկել են ջրային ոլորտի կառավարմանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա Ալ Աթիկիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ և առաջադեմ լուծումներ ներդնելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և աշխատանքային խմբերի շրջանակում իրականացնել փորձի փոխանակում։
Կարդացեք հոդվածը` Русский