Հայաստան

Հայաստանում սպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր

Հայաստանի Հանրապետության hիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ի եղանակային կանխատեսումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ կենտրոնի ներկայացրած տվյալների՝  Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Կառույցի մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։

«Մեզ սպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր»,- ընդգծված է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում