Հայաստան

Առողջության համապարփակ ապահովագրությանը կներդրվի 3 փուլով․ Ավանեսյանը ներկայացրեց մանրամասները

2 րոպեի ընթերցում

Առողջության համապարփակ ապահովագրությանը կներդրվի 3 փուլով․ Ավանեսյանը ներկայացրեց մանրամասները

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով՝ այն կմեկնարկի 2026թ․-ին և կավարտվի 2028թ․-ին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  

«2026 թվականին առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18տ․ երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65տ․ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200 հազար դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ և այլ եկամուտներ ունեցող անձինք»,- ասաց նախարարը։ 

Անահիտ Ավանեսյանը նշեց՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլից կօգտվի շուրջ 1 մլն 600 հազար քաղաքացիներ, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։

Համապարփակ ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականին, երրորդը՝ 2028 թվականին, ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129․600 դրամ։ 

«Ներառվելու են կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը, հիվանդանոցային ծրագրերը, դեղորայքային ապահովումը, շտապօգնության ծառայությունները, և այս ծառայությունները կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են»,- նշեց Ավանեսյանը։ 

Առողջապահության նախարարը հավելեց՝ համապարփակ ապահովագրությունը հնարավորություն կտա լուծել բժշկական ծառայություններից թերօգտվելու խնդիրը։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում