Տնտեսություն

Պենտագոնը շուտով  բարեփոխումներ կիրականացնի արտասահմանում զենքի վաճառքի ոլորտում

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը շուտով  բարեփոխումներ կիրականացնի արտասահմանում զենքի վաճառքի ոլորտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել  է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը շուտով կհայտարարի խոշոր բարեփոխումների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է NBC-ն, Դոնալդ Թրամփը մանրամասնել է, որ բարեփոխումները, մասնավորապես,  վերաբերում են ռազմական գնումները հեշտացնելուն և արտասահմանում ռազմական վաճառքն արագացնելուն։

«Մենք ունենք հսկայական թվով երկրներ, որոնք ցանկանում են գնել մեր սարքավորումները, և գիտեք, շատ դեպքերում դա չափազանց երկար է տևում: Նրանք կուտակված են», - ասել է Թրամփը՝ անհրաժեշտություն համարելով պաշտպանական ընկերությունների կողմից ռազմական սարքավորումների արտադրության արագացումը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում