Մարզեր

Շիրակի մարզում մեկնարկել են քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման նպատակով գումարի բաշխման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեկնարկել են քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման  նպատակով գումարի բաշխման աշխատանքները

Շիրակի մարզպետի աշխատակազմը սկսել է ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված 78 մլն 596 հազար դրամ գումարի բաշխման աշխատանքները՝ Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Անի համայնքներում 2025 թվականի մայիսի 28-ին և հունիսի 14-ին քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակով։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների և դրանց արդյունքում կազմված ակտերի համաձայն մայիսի 28-ին Շիրակի մարզում վնասը կազմել է 7 մլն 116 հազար դրամ, իսկ հունիսի 14-ին՝ 71 մլն 480 հազար դրամ։

Մարզպետի աշխատակազմի հաղորդած տվյալների համաձայն՝ անհատները գումարները կստանան բանկային փոխանցումներով։ Ախուրյանում անհատական բնակելի տների շահառուների թիվը 294 է, կբաշխվի 27 մլն 368 հազար դրամ, 106 շահառու էլ Արթիկ համայնքից է ընդգրկվել, կտրամադրվի 31 մլն 509 հազար դրամ։ Անի համայնքում 2 շահառուի կտրամադրվի 581 հազար դրամ, Գյումրիում 47 շահառուի՝ 7 մլն 584 հազար դրամ։ 

Գումարներ կտրամադրվեն նաև բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար։ Գյումրիում 33 բազմաբնակարանների տանիքների նորոգման համար 10 համատիրությունների կհատկացվի ընդհանուր 8 մլն 338 հազար դրամ։ Արթիկում վնասներ կրած բազմաբնակարանների թիվը 9 է, Ախուրյանում՝ 2, նրանք ևս նախատեսվածի չափով փոխհատուցում կստանան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում