Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը հատել է եզրագիծը

4 րոպեի ընթերցում

Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը, որն անցկացվել է սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահում, հատել է եզրագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով փառատոնը միավորել է Հայաստանի երեք հյուսիսային մարզերի երաժշտական կոլեկտիվներին։ 

Փառատոնային առաջին օրը՝ սեպտեմբերի 26-ին, Վանաձորի կամերային նվագախումբը հրաշալի կատարել է ժամանակակից կոմպոզիտորներ Արմենուհի Կարապետյանի «Ծաղկած նշենի», Հայկուհի Հակոբյանի «Լեռան կանչը», Ժիրայր Շահրիմանյանի «Նվիրում հրեշտակիս», Էդմոնդ Մակարյանի «Անքնություն երազում», Նարինե Զարիֆյանի «Ճանապարհ», «Տերևաթափ» և Դավիթ Հալաջյանի «…Ներբող…» ստեղծագործությունները։ Առաջին չորս հեղինակի ստեղծագործությունները կատարվել են առաջին անգամ: 

Երեկոյի ընթացքում մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարած նվագախումբը հնչեցրել է նաև տարվա հոբելյարներ Ղազարոս Սարյանի «Գառնի» և Ալեքսանդր Հարությունյանի «Էքսպրոմնտ» ստեղծագործությունները:

«Երաժշտությունը պրոցեսուալ արվեստ է: Եթե գրված ստեղծագործությունը չի հնչում, կարող ենք ասել, որ չի գրվել: Պետք է գոնե մեկ անգամ հնչի, դրա համար էլ չափազանց կարևոր են Հայաստանի կոմպոզիտորների միության այս նախաձեռնությունները»,-նշել է ՀՀ արվեսի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Փառատոնային երկրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Հայ ժամանակակից երաժշտությունը» թեմայով վարպետության դաս-դասախոսություն է անցկացվել Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների՝ նախապես գրանցված աշակերտների համար: 

Նախագծի եզրափակիչ օրը բեմում է եղել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Փառատոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ առաջին անգամ հնչել են Կարեն Անանյանի «Դել յանամ», «Երազ» և Արամ Սաթյանի «Հայի երկիր» ստեղծագործությունները: Հնչել են նաև Վարդ Մանուկյանի ռապսոդիա «Սասունցիներ», Խաչատուր Մարտիրոսյանի «Պոեմ», ինչպես նաև տարվա հոբելյարներ Գևորգ Արմենյանի Կոնցերտը՝ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսանդր Աճեմյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությունները:  Փառատոնը եզրափակվել է տարվա մեկ այլ հոբելյարի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի հանրահայտ «Սարդարապատ»-ի հնչյունների ներքո՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախմբի մասնակցությամբ:

Արամ Սաթյանի խոսքով՝ 2014 թվականին հիմնադրված այս փառատոնը տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար:

«Միևնույն ժամանակ, կարևորելով մեր մեծերի թողած երաժշտական ժառանգությունը, մենք նորի կողքին մշտապես արժևորում և ներկայացնում ենք ժամանակի բովով անցած հրաշալի ստեղծագործությունները»,-ընդգծել է նա։

Փառատոնին որպես մենակատար հանդես են եկել Վաչե Հովեյանը (ալտ), Ազատ Հարությունյանը (թավջութակ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն): 

Փառատոնն իրականացնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունն ու «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայերեն

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս