Իրավունք

Արփինե Սարգսյանն ու Մարկ Ռիչարդը քննարկել են դատապարտված անչափահասների վերասոցիալականացմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Արփինե Սարգսյանն ու  Մարկ Ռիչարդը քննարկել են դատապարտված անչափահասների վերասոցիալականացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանցավորության, այդ թվում՝ անչափահասների հանցավորության շարժընթացին՝ քննարկման առարկա դարձնելով հարցեր, որոնք վերաբերում են անչափահասների կողմից հանցանքի կատարմանը, նրանց ազատազրկմանն ու վերասոցիալականացմանը:

ՆԳ նախարարությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների համատեքստում Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը մանրամասնել են իրենց ենթակայությամբ գործող՝ համապատասխանաբար Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման աշխատանքները, ինչպես նաև այդ ծառայությունների գործունեության հիմնական ուղղությունները:

Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արտահայտել է իր պատրաստակամությունն՝ աջակցության ու փորձի փոխանակման առումով:

Քննարկման առարկա են դարձել դատապարտված անչափահասների վերասոցիալականացման ու հասարակական կյանքին վերաինտեգրմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաև դատարաններում խափանման միջոցների ընտրության կամ ազատազրկման ձևով պատժի նշանակման քննարկման ժամանակ դատարանին մեղադրյալի անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ տրամադրելու վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում