Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահն անդրադարձել են ԵՄ-ում  քաղաքական զարգացումներին և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահն անդրադարձել են ԵՄ-ում  քաղաքական զարգացումներին և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

Վարշավայի անվտանգության ֆորումի մեկնարկին, սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները  մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և Վարշավայի անվտանգության ֆորումի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում  քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային:

Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում