Նիկոլ Փաշինյանը և Ալեն Բերսեն բարձր են գնահատել ՀՀ-ԵԽ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ և ընդգծել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի կառավարության միջև ձևավորված ակտիվ և արդյունավետ համագործակցության փաստը։ Ալեն Բերսեի խոսքով՝ այդ համագործակցությունը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը հետագայում ևս հաջողությամբ կիրականացվեն։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը՝ 2019 թվականի առաջին այցից վեց տարի անց, տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հաղթահարելով վերջին հինգ տարիների բարդ մարտահրավերները՝ գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր և կարևորել կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների արդյունավետ իրականացման փաստը, ինչպես նաև քննարկել երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։

Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։

Հայերեն العربية English Français ქართული Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով